... թե հստակ որոշում կար, որ հանրաքվեից հետո (դա կլիներ մինչ Ամանոր, թե Ամանորի տոներից հետո, ճշտված չէր. կիրառվում էր «հանրաքվեից հետո» եզրույթը) ձևավորվելու է նոր կառավարություն, որում ներառվելու է նաև ՀՅԴ-ն:
...թե ԲՀԿ-ում և ՀՅԴ-ում անչափ ոգևորված են Լևոն Զուրաբյանի` ՍԴ դիմելու նախաձեռնությունից, ինչին, ի դեպ, պակասում էր մի քանի ստորագրություն, և ինչին, սակայն, չեն միանա ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն:
...թե վերին ղեկավարությանն ամենևին դուր չեն եկել այն խաղերը, որ Գյումրիում, Վանաձորում, Երևանի կենտրոնում տվել են իշխանական թևի որոշ ներկայացուցիչներ ու այդ կերպ հաշիվներ մաքրել մեկը մյուսի հետ այնքա՜ն պատասխանատու ժամին:
...թե Դավիթ Հարությունյանի տեսակետը, որ սահմանադրական փոփոխությունները չանցնելու դեպքում հնարավոր է Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, շոկ է առաջացրել առաջին հերթին իշխանական ճամբարում:
...թե իշխանություններին և ուժայիններին ահավոր դուր չի եկել, որ լրատվամիջոցներից մեկն անմիջապես, դեռ Նորք-Մարաշի օպերացիան չավարտված, գրել է, որ Արթուր Վարդանյանի հանցախումբը կապ ունի հայաստանյան ընդդիմադիր ուժերից մեկի հետ:
...թե սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից առաջ իշխանությունները համապատասխան մարմինների, սոցիոլոգների օգնությամբ ներքին-իրական սոցհարցումներ են անցկացնում (որոնք չեն հրապարակվում), որ հասկանան ժողովրդի տրամադրությունը` սպասվող «թվանկարչության» ժամանակ ճիշտ «վրձիններ» օգտագործելու համար:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...